Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ո՞Ւմ բաժին կհասնի թիվ 1 ընտրատարածքը

Ո՞Ւմ բաժին կհասնի թիվ 1 ընտրատարածքը
02.10.2012 | 12:21

Դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում ընտրություն է: Հիշեցնենք, որ պատգամավորի այս աթոռը «թափուր» է այն բանից հետո, երբ Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր դրեց: Այսօր թեկնածուները դեռ երեքն են` անկուսակցական, լրագրող Արտակ Եղիազարյանը, քաղաքագետների միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը և «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, ով, ի դեպ, նախորդ անգամ ևս դրել էր իր թեկնածությունը և ձայների քանակով երկրորդն էր: Թեկնածուներից մեկնաբանություն խնդրեցինք` ինչո՞ւ են որոշել առաջադրվել:
Արտակ Եղիազարյանը մեզ փոխանցեց, որ առաջադրվում է, որովհետև համոզված է, որ իր ունեցած փորձով ԱԺ-ում կարող է նպաստել օրինաստեղծ աշխատանքին: «Բարձրացնել իմ ընտրատարածքի և Հայաստանի բոլոր քաղաքացիներին հուզող հարցերը: ԱԺ մայիսի 6-ին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանի որակը ինձ, բնականաբար, չի բավարարում որպես քաղաքացու և ընտրողի: Կարծում եմ` իմ ներկայությամբ ավելի կուժեղացնեմ ընդդիմության ներկայությունը ԱԺ-ում»:
Իսկ Հմայակ Հովհաննիսյանը զարմանալիորեն հակիրճ պատասխանեց. «Առաջադրվելու եմ, ուրիշ ոչ մի բան չունեմ ավելացնելու»:
Ստեփան Սաֆարյանին, որը նախորդ անգամ ևս նույն տարածքում էր առաջադրվել, հարցրինք` ինչպիսի՞ն են ակնկալիքներն այս անգամ: Հաղթելու հնարավորությունները բարձրգնահատելով, Սաֆարյանն ընդգծեց, որ մայիսի 6-ին իր օգտին տված շուրջ 10000 ձայնը և ընտրողների հետ հանդիպումները ցույց տվեցին, որ այդ ընտրատարածքի բնակիչները ցանկանում են իրեն տեսնել խորհրդարանում: «Ոչ միայն ցանկանում են ինձ խորհրդարանում տեսնել, այլև ուզում են իրենց ներկայացուցիչը լինի այնպիսի պատգամավոր, որ միշտ հասանելի է, կանգնած է իրենց կողքին, հաշվետու է, ու խորհրդարանն էլ իր համար աշխատանքի վայր է: Ակնկալիքներս միանշանակ հաղթանակի են, հակառակ դեպքում հաստատ չէի առաջադրվի»,- վստահեցրեց Ստեփան Սաֆարյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ